Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Ինսթագրամը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ներկա պահին էջն արդեն ունի 3,5 միլիոն հետևորդ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի և նրա ամուսնու՝ արաքայզն Հարրիի էջն Ինսթագրամում ռեկորդային ժամանակում հավաքել է մեկ միլիոն հետևորդ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է Գինեսի ռեկորդակիրների գրքի  կայքում։ Հաշիվը բացելուց 5 ժամ 45 րոպե անց նրանք արդեն մեկ միլիոն հետևորդ են ունեցել։ Հաշիվը գրանցվել էր ապրիլի 2-ին։

Ներկա պահին էջն արդեն ունի 3,5 միլիոն հետևորդ։

Ավել վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլն ու Հարրին Ինստագրամում իրենց էջն են բացել, որպեսզի պատմեն իրենց աշխատանքի մասին և կիսվեն կարևոր հայտարարություններով։