Ոճային ակնոց

Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Երիտասարդ դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, սեւ բլուզ է կրում, որը համադրել է արծաթագույն վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել են արտահայտիչ դիմահարդարումը եւ ոճային ակնոցը։ Մարինկան կադրերը չի մեկնաբանել։ Լուսանկարը հրապարակվել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին վարդերի ֆոնին։ Երիտասարդ դերասանուհին կրում էր կարմիր վերնաշապիկ, որը համադրել էր ջինի հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ ակնոցը եւ ոսկեգույն ժամացույցը։