Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում շարունակելու ենք պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ. «168 ժամ»

Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այս հարցին նշել է, որ այս գործողությամբ գործադիր իշխանությունը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ

«168 ժամ» թերթը գրում է. ««Այս գործողությամբ գործադիր իշխանությունը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթ­ների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացու­թյունը ՀՀ իշխանությունը կօգտա­գործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամա­նակ հասարակության ճնշումը թու­լացնելու նպատակով»,– «168 Ժամ»-ի թղթակ­ցին ասել է ՀՀ փաստաբանների պա­լատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդ­յոք անհրաժեշտություն կա՞ր, որ կա­ռավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով ստանալու պաշտո­նական կարծիք ՀՀ Սահմանադրու­թյան տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերա­բերյալ։

Ըստ նրա իշխանության ներ­կայացուցիչները, ի վերջո, ներկա­յացնում են ժողովրդին. «Այո, ժո­ղովրդի դիրքորոշումը պետք է կաշ­կանդի իշխանություններին։ Նույ­նիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքա­րը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում