Ապրիլին բոլոր ուղղություններով աճ է գրանցվել

4 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս է

Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Իսկ 2019-ի 4 ամսվա կտրվածքով աճը կազմել է 7 տոկոս:

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, արդյունաբերական արտադրանքն ապրիլին աճել է 13,2 տոկոսով (4 ամսում՝ 4,5 տոկոսով), շինարարությունը՝ 1,8 տոկոսով (4 ամսում՝ 8 տոկոսով), առեւտրի շրջանառությունը՝ 9 տոկոսով (4 ամսում՝ 9,8 տոկոսով):

Ծառայությունների ծավալը ապրիլին աճել է 16,2 տոկոսով (4 ամսում՝ 17 տոկոսով), սպառողական գների ինդեքսն աճել է 2,2 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8,9 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն աճել է 7,7 տոկոսով եւ կազմել 179 հազար դրամ: Ընդ որում, պետական ոլորտում աշխատավարձն աճել է 12,2 տոկոսով, մինչդեռ մասնավոր ոլորտում՝ 4,2 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 15,9 տոկոսով:

Այս տարվա ընթացքում առաջին անգամ աճե է արձանագրվել արտահանման ոլորտում. Այն կազմել է 9,9 տոկոս (4 ամսում գրանցվել է 8,6 տոկոսի անկում): ներմուծումն աճել է 18,9 տոկոսով (4 ամսում նվազել է 1,9 տոկոսով):