Հայաստանի պետական պարտքն արդեն գերազանցել է ՀՆԱ 63 տոկոսը. ՀՀ ԿԲ

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել հարկային մուտքերի վրա։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում, հունիսի 1-ին ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 5,4 տոկոսով։ «2020թ. պետական բյուջեի ծախսերը ավելացել են 16,3 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ»,- ավելացրել է ԿԲ նախագահը։

Բացի այդ,  հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը 2020թ. պետության կողմից իրականացվում էր  զգալի միջոցների ներգրավմամբ, որոնք գերազանցել են պլանավորված գումարը պետպարտքի ծավալով։ «Անցկացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական պարտքի դեֆիցիտը ավելացել է՝ մինչեւ ՀՆԱ 5,4 տոկոս, իսկ պետական պարտքի բեռը ՀՆԱ-ի հանդեպ զգալիորեն ավելացել է՝ մոտ 13,5 տոկոսով, եւ կազմել 63,5 տոկոս՝ գերազանցելով 60 տոկոսի շեմը, որը սահմանված է ֆիսկալ կանոններով»,- տեղեկացրել է Գալստյանը։