ՌԴ-ի առաջարկով՝ ԵԱՏՄ երկրներում օտարերկրյա առցանց խանութներից անմաքս գնումների շեմը 200 եվրոյից կբարձրացվի 1000-ի

Մանրամասներ
ա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում օտարերկրյա առցանց խանութներից ապրանքների անմաքս գնման շեմը 200 եվրոյից կբարձրացվի մինչև 1000 եվրո: Ինչպ ես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Ռուսաստանի առաջարկով ԵԱՏՄ-ն արտասահմանյան առցանց խանութներից անմաքս գնումների շեմը ներկայիս 200-ից կբարձրացնի 1000 եվրոյի: Ծանրոցի քաշի պահանջները կմնան նույնը՝ ոչ ավելի, քան 31 կգ», - ասել է կառավարության ղեկավարը։

Այս որոշումը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից և ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը, հավելել է նա։