Նավթի գները բարձրանում են

Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները

Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ WTI նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 0,49 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 65,87 դոլար, տեղեկացնում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսին մատակարարմամբ, աճել են 0,36 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 74,31 դոլար։