ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ակտիվությունը Սև ծովում

Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հետամուտ կլինի զսպման և երկխոսության ռազմավարությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Ուկրաինայի և Վրաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմակայելու նպատակով խոսել է Դաշինքի կողմից այդ երկրներին պրակտիկ աջակցության ցուցաբերելու միջոցների մասին:

Նրա խոսքով` ապրիլին ընդունված «Սև ծովի» մասին փաթեթը ենթադրում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի  գործունեության ակտիվացում և աշխատանքներ տվյալ երկրների հետ ռազմածովային և սահմանային վերահսկողության  վերապատրաստվածության ուղղությամբ:

Վրաստանի ու Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով անցած շաբաթ ծովում տեղակայվել է  ՆԱՏՕ-ի  ​ռազմածովային մշտական խումբը (SNMG2):

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հետամուտ կլինի զսպման և երկխոսության ռազմավարությանը, թեև Ղրիմի ու Ուկրաինայի հարցերի շուրջ դաշինքի դիրքորոշումը մնում է անփոփոխ: