Ամերիկացիների կեսից ավելին բացասաբար է գնահատել Թրամփի աշխատանքը

Թրամփի աշխատանքին հավանություն է տվել պատասխանողների 43 տոկոս

ԱՄՆ հասարակական վայրերում վերջերս տեղի ունեցած հրաձգության մի շարք դեպքերից հետո նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը հասել է 56 տոկոսի և մոտ է ռեկորդային ցուցանիշներին։ Այս մասին են վկայում Fox News հեռուստաալիքի պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները։

Թրամփի աշխատանքին հավանություն է տվել պատասխանողների 43 տոկոսը, ևս 1 տոկոսը պատասխան չի տվել։ Հարցումների անցկացման ողջ ընթացքում դժգոհ քաղաքացիների թիվն ամենաբարձրն է եղել 2017 թվականի հոկտեմբերին՝ 57 տոկոս։