Ուղեւորը երկու րոպե Էր ուշացել Եթովպիայում կործանված ինքնաթիռից

Իմ ու ինքնաթիռի կործանման միջեւ տրամաբանական կապ չկար

Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մավրոպոլուլոսը, որն Աթենքի բնակիչ Է, ողջ Է մնացել, որովհետեւ ուշացել Է մարտի 10-ին Եթովպիայում աղետի ենթարկված ինքնաթիռի չվերթից: Այդ մասին,  գրել Է Greek Reporter հրատարակությունը: Ըստ թերթի՝ Մավրոպոլուլոսը տեղական ALPHA TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ինքը երկու րոպե Է ուշացել ինքնաթիռից:

«Ես տեսա, թե ինչպես են մարդիկ ինքնաթիռ նստում: Շատ Էի չարացած այն պատճառով, որ ինձ չթողեցին»,- մեջբերում Է անում հրատարակությունը տղամարդու խոսքից: Մավրոպոլուլոսի ասելով՝ իրեն չեն թողել, որովհետեւ ուշացել Էր եւ չԷր հասցրել հանձնել ուղեբեռը: Երբ հայտինի Է դարձել ավաաղետի մասին, ոստիկանությունը ձերբակալել Է նրան, քանի որ նա եղել Է միակ ուղեւորը, որն ինքնաթիռ չի նստել: «Իմ ու ինքնաթիռի կործանման միջեւ տրամաբանական կապ չկար, չԷ որ իմ ուղեբեռն ինձ հետ Էր, ահա թե ինչու նրանք ինձ երկար չհարցաքննեցին»,- հայտարարել Է Մավրոպոլուլոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: