Երեւանում ջրալցվել են Կասյան փողոցի ատամնաբուժական կլինիկան եւ գրավատունը

Փրկարարները գրավատան աշխատակիցների օգնությամբ դադարեցրել են շենքի ընդհանուր ջրամատակարարումը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 04:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 շենքում ջրի խողովակ է վնասվել, ինչի հետեւանքով ջրալցվում են ատամնաբուժական կլինիկան եւ գրավատունը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գրավատան աշխատակիցների օգնությամբ դադարեցրել են շենքի ընդհանուր ջրամատակարարումը: