Իսրայելի խնդրանքով ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային, Քաթարին, ԱՄԷ-ին և Իրաքին խնդրել է Թեհրանին կոչ անել թուլացնել լարվածությունը Իսրայելի հետ

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային, Քաթարին, ԱՄԷ-ին և Իրաքին խնդրել է Թեհրանին կոչ անել թուլացնել լարվածությունը Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Իրանական Լրագրող տելեգրամ ալիքը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, հենց Իսրայելի խնդրանքով է ԱՄՆ-ը կատարել այս կոչերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10 երեկոյան Իրանը դադարեցրել է բոլոր ավիաչվերթները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ։ Իսկա ժամեր առաջ՝ Իրանը բանակի բոլոր ստորաբաժանումներում չեղարկել է զինվորականների արձակուրդները։