ԱՄՆ նախագահը Կոնգրեսին կոչ է արել ընդունել սահմանային անվտանգության ամենախիստ բարեփոխումները

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել երկրի Կոնգրեսին ընդունել սահմանային անվտանգության ամենախիստ բարեփոխումները։

«Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի ազգային անվտանգության հարցով երկկուսակցական լրացում` մեր ազգային անվտանգության շահերն առաջ մղելու համար: Եվ Կոնգրեսը պետք է ընդունի սահմանների անվտանգության երկկուսակցական համաձայնագիր, ամենակոշտ և ամենաարդար բարեփոխումները վերջին տասնամյակների ընթացքում, որպեսզի ապահովի սահմանների անվտանգության համար անհրաժեշտ քաղաքականությունը և ֆինանսավորումը: Եկել է դա անելու ժամանակը»,- ​​նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Միաժամանակ, Բայդենն ընդգծել է, որ իր կողմից ավելի վաղ ստորագրված 1,2 տրիլիոն կառավարական ֆինանսավորման մասին օրինագիծը փոխզիջում է, «այսինքն, կողմերից ոչ մեկը չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր»:

«Սակայն այն մերժում է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջարկած ծայրահեղ կրճատումները և ընդլայնում է երեխաների խնամքի հասանելիությունը, ներդրումներ է կատարում քաղցկեղի հետազոտության մեջ, ֆինանսավորում է հոգեկան առողջության և թմրամիջոցներից բուժման ծառայությունները, ամրապնդում է ամերիկյան առաջնորդությունը արտասահմանում և ռեսուրսներ է տրամադրում սահմանների անվտանգության համար, ինչի  համար իմ վարչակազմը հաջողությամբ պայքարել է: Սա լավ նորություն է ամերիկացի ժողովրդի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։