Խոշոր ավտովթար. Աշտարակի կամրջի հարևանությամբ մեքենան բախվել է հողաթմբերին ու շրջվել․ կա վիրավոր

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։