Մակրոնը հետաձգել է այցը Կիև

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցը Ուկրաինա՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում դաշնակիցների հետ տարաձայնությունների պատճառով։

Այս մասին գրում է Politico-ն՝ ֆրանսիացի դիվանագետին հղումով։

Հրատարակության համաձայն՝ Ֆրանսիայի առաջնորդը չեղարկել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ իր ավելի ռազմատենչ քաղաքականության հետևանքով առաջացած լարվածության պատճառով։

Պնդվում է, որ Մակրոնն այժմ ցանկանում է «անհրաժեշտ ժամանակը հատկացնել» դաշնակիցների հետ բանակցություններին՝ «շոշափելի արդյունքներով» Ուկրաինա այցելելու համար։