Երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները, այդ փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն պետական շրջանառության մեջ․ Մհեր Գրիգորյան

Մանրամասներ
Մհեր Գրիգորյան

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առաջին փուլում հաստատել ենք աշխատակարգը, իսկ այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն այդ փաստաթուղթը կդնեն պետական շրջանառության մեջ և, ամենայն հավանականությամբ, այն կշրջանառվի որպես օրենքի նախագիծ։

«Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության մեթոդաբանությունը։  Եթե աշխատանքներն ու տրամաբանությունը բխեն Ալմա Աթայի հռչակագրից, կարող ենք 2-3 ամսում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը»,- մանրամասնեց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ  սահմանազատման և սահմանագծման համար շատ ժամանակ կպահանջվի։