Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախագահի և տեղակալի պաշտոնները թափուր լինելու հանգամանքով պայմանավորված։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները առաջարկեցին և միաձայն կողմ քվեարկեցին պատգամավոր Արուսյակ Մանավազյանի օգտին։ Ձեռնպահ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ հանձնաժողովը ղեկավարում էր Գևորգ Պապոյանը, ով տեղափոխվել է գործադիր՝ նշանակվելով էկոնոմիկայի նախարար։
0Comments