Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը

Մանրամասներ
շտապօգնություն

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Nissan մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդը։