Նովոսիբիրսկում բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից զոհվել է 13 մարդ

Մանրամասներ

Նովոսիբիրսկում հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

«Մահացածների թիվը հասել է 13-ի»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Փետրվարի 9-ի առավոտյան Նովոսիբիրսկի հինգհարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Միջադեպի հետևանքով փլուզվել է տան երկու մուտք, բռնկվել է ուժեղ հրդեհ։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Նովոսիբիրսկ՝ հետևելու փրկարարական աշխատանքների ընթացքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։

Փետրվարի 10-ին Նովոսիբիրսկի մարզում սուգ է հայտարարվել։