Եթե Ուկրաինան պարտվի, համաշխարհային արտահանման 30%-ը կհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ. Ֆրանսիայի ԱԳՆ

Մանրամասներ
ցորեն

Ռուսաստանը կգրավի հացահատիկի արտահանման շուկայի 30%-ը Ուկրաինայի պարտությունից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ:

Ռուսաստանը կարող է վերահսկել ցորենի համաշխարհային արտահանման 30%-ը, եթե Ուկրաինան պարտություն կրի, Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Եթե Ուկրաինան պարտվի, համաշխարհային արտահանման 30%-ը կհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ, ֆրանսիական ցորենը կհայտնվի համաշխարհային շուկաներում սպառնալիքի տակ։

Ռուսաստանի հաղթանակը դրամատիկ կլինի մեր ֆերմերների համար»,- ասել է նա
Նախարարը խոստացել է շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ պնդելով, որ Կիևը «կարող է հույս դնել Ֆրանսիայի վրա»,-հաղորդում է Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի երկրորդ կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունը թարմացրել է հացահատիկի արտահանման ռեկորդը: