Եվ որքան մեծ էր մեր զարմանքը. մենք չգիտեինք և Բաքվին տեղեկացրինք, որ Արցախի հարցը փակված է անձամբ ՀՀ վարչապետի կողմից. Լավրով

Մանրամասներ
լավրով

2020-ի նոյեմբերին և հետագա տարիներին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի տարածքը սահմանվում էր որպես ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կար ընկալում առ այն, որ կարգավիճակի հարցով դեռևս պետք է բանակցություններ լինեն, որպեսզի այդ հարցը վերջնականապես համաձայնեցվի: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Եվ որքան մեծ էր մեր զարմանքը, երբ 2022-ի աշնանը՝ Պրահայում, Մակրոնի և Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպած հանդիպմանը նրանք հաստատեցին փաստաթուղթ, որում Երևանն ու Բաքուն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը... այսինքն՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է նախապատրաստվում, և երբ մենք այն լսեցինք, հետևություն արեցինք և Բաքվին տեղեկացրինք, որ կարգավիճակի մասին հարցը փակված է՝ փակված է անձամբ ՀՀ վարչապետի կողմից», - ասել է Լավրովը: