Ռուսաստանի ԱԻՆ-ը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Շուրջ 300 երեխա մասնակցել է անվտանգության դասերին, որոնք կազմակերպվել էին Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Ստեփանակերտի դպրոցներում

 

ռուսաստան

Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել հատուկ ինքնաթիռով փրկարարներ, որոնց շարքում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապի իմասնագետներ եւ հոգեբաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Դեկտեմբերի 6-ին Մոսկվայից թռիչք է կատարել Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, տեղափոխելով փրկարարներ: Խումբը ձեւավորվել է կինոլոգներից, պիրոտեխնիկներից եւ «Լիդեր» լեռնային փրկարարների կենտրոնի մասնագետներից, կապի մասնագետներից, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաեւ հոգեբաններից: Մեկնող ամբողջ բաժինը COVID-19-ի թեստ է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ ինքնաթիռները կտեղափոխեն երեք ուղեւորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա եւ սարքավորումներ:

Նախարարության խմբավորումը շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել բնակչությանը: Շաբաթ աշխատակիցները մասնակցել են տուժած շրջաններում բնակիչների համար Ստեփանակերտի պահեստներ կահույք տեղափոխելու աշխատանքներին: Տեղափոխվել են պահարաններ, մահճակալներ, աթոռներ եւ սեղաններ:

Բացի այդ, շուրջ 300 երեխա մասնակցել է անվտանգության դասերին, որոնք կազմակերպվել էին Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Ստեփանակերտի դպրոցներում: Մասնակիցները ստանում են առաջին բուժօգնություն ցուցաբերելու գիտելիքներ եւ հմտություններ, սովորում Հեյմլիխի հնարքն, ինչպես նաեւ անցկացնել սիրտ-թոքային վերակենդանացում: