Երևանում բախվել է 4 մեքենա. վարորդներից մեկը ՊՆ-ի, մյուսը՝ Ոստիկանության ծառայող է

Մանրամասներ
4

Այսօր՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ վերգետնյա անցման հարևանությամբ բախվել են BMW, Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: