Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում բախվել են Porsche և Infiniti ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մանրամասներ
աին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Porsche» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1986 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Porsche» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ին և «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Թ․-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։