Քանի միլիոն եվրո կստանա Ֆուտբոլի Եվրոպայի 2024-ի առաջնությունում հաղթող թիմը

Մանրամասներ
Եվրո 2024

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում հաղթող թիմը կարող է ստանալ 28,25 միլիոն եվրո առավելագույն մրցանակային գումար, հաղորդում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը։

Մրցաշարի մասնակից թիմերի միջև բաշխվող մրցանակային գումարը համընկնում է Եվրոպայի 2020 թվականի առաջնության գումարի հետ և կազմում է 331 միլիոն եվրո։ Յուրաքանչյուր ազգային թիմ երաշխավորված է 9,25 միլիոն եվրո ստանալու եզրափակիչ փուլում իր խաղի համար։ Վճարումները կկատարվեն նաև խմբային փուլում հաղթանակի (1,0 մլն եվրո) և ոչ-ոքիի (500 հազար եվրո) համար։ Փլեյ-օֆֆ դուրս գալու համար թիմն իրավունք ունի ստանալ մոտ 1,5 միլիոն եվրո, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ 2,5 միլիոն եվրո, կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ 4 միլիոն եվրո:

Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 5 միլիոն եվրո հավելավճար, առաջնության հաղթողը՝ 8 միլիոն եվրո։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբերի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին։ Մրցաշարը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 17-րդ խաղարկությունն է։ Մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը պատկանող ազգային հավաքականների միջև։ 2018 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց, որ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում։