«Արարատ-Արմենիան» վերադարձավ Երևան

Նշվում է, որ կարճատև ընդմիջումից հետո թիմը կշարունակի մարզումները ՀՖՖ տեխնիկական կենտրոնում

Կիպրոսյան երկու ուսումնամարզական հավաքներից հետո այսօր «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային թիմը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:

Նշվում է, որ կարճատև ընդմիջումից հետո թիմը կշարունակի մարզումները ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում և կնախապատրաստվի այս տարվա առաջին պաշտոնական հանդիպմանը:


 

Աղբյուր` Panorama.am