Toyota-ն էլեկտրական Land Cruiser է ստեղծել՝ շեշտը դնելով շքեղության վրա

Մանրամասներ
Land Cruiser Se

Toyota Land Cruiser-ը էլեկտրական դարում  պատրաստվում է արմատական ​​վերաիմաստավորման, ինչի մասին է վկայում ապշեցուցիչ նոր հայեցակարգը, որը ճապոնական ընկերությունը կներկայացնի հաջորդ շաբաթ Տոկիոյի ավտոսրահում, գրում է Autocar-ը:

Land Cruiser Se անվանումը ստացած այս շքեղ, ֆուտուրիստական ​​եռաշար ամենագնացը կլինի  Տոկիոյում Toyota-ի տաղավարի մի քանի բարձրագոչ դեբյուտներից մեկը՝   շատ սպասված FT-SE սպորտային ավտոմեքենայի  և FT-3E քրոսովերի հետ միասին:

 Նոր մոդելն ունի ռետրո ոճ՝ ոգեշնչված ավելի հին Land Cruisers-ից, սակայն այս նոր կոնցեպտն ակնհայտորեն ավելի մեծ շեշտադրում է անում    աերոդինամիկ արդյունավետության վրա և բնութագրվում այնպիսի տարրերով, որոնք այն համապատասխանեցնում են նոր դարաշրջանի Toyota-ի դիզայնի լեզվին:

1