Օգտատերերը հայտնել են Telegram-ի աշխատանքում խափանումների մասին

Մանրամասներ
տելեգրամ

Telegram-ի ռուսաստանաբնակ օգտատերերը հայտնել են մեսենջերի աշխատանքում խափանումների մասին: Ինչպես հաղոդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Сбой.рф ծառայության տվյալներին, այս պահին բողոքների թիվը գերազանցում է 5,7 հազարը։

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ խափանումները նկատվել է Մոսկվայի ժամանակով 12։30-ի սահմաններում։ Նշվում է, որ բողոքների զգալի մասը՝ 34 տոկոսը, ստացվել է Մոսկվայի օգտատերերից, ևս 15 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի օգտատերերից։ Բացի այդ, բողոքներ են ստացվել նաև Կրասնոդարի երկրամասից, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի, Սվերդլովսկի մարզերից, Թաթարստանից և այլ շրջաններից։

Մեկ այլ ծառայության՝ Downradar-ի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը գանգատվում է մեսենջերի աշխատանքի ընդհանուր խափանումից, սակայն ոմանց մոտ նկատվել են խնդիրներ նաև հաղորդագրություններ ուղարկելու, հավելվածներ բացելու, նկարներ ներբեռնելու և պարզապես մեսենջեր մուտք գործելու հետ կապված։