ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհու կյանքը փրկել չի հաջողվել. լուսանկարներ

Մանրամասներ
ԵՊՀ Էլեն Գրիգորյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով` ինչպես շատ հաճախ է տեղի ունենում՝ ֆակուլտետի ուսանողներին դասախոսները տանում են խմբագրություններ, հեռուստատեսություն՝ գործնական գիտելիքներ փոխանցելու համար:

Կայքին հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկից դուրս գալիս են եղել: Դասախոսը նրանց ճանապարհելիս է եղել, աղջիկը թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է: Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել ու շտապ օգնությունը շատ արագ է եկել ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել․ գիտակցության չգալով աղջիկը մահացել:

Ընկերների խոսքով՝ նա երբևէ չի բողոքել, որևէ առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել:

277782416_158539519922356_3059954324366416572_n

296018496_182416957534612_890316998300724654_n-1151x1536