Հայաստանից բացատրություն ենք խնդրել Հռոմի ստատուտը ԱԺ ուղարկելու կապակցությամբ. մեր հետագա քայլերը կլինեն ըստ ստացված պատասխանի. Զախարովա

Մանրամասներ
զախարովա

Մոսկվան արդեն պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան հետագա քայլերը կորոշի` ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ-ին կոչ էր արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները:

Նա նշել էր, որ այդ հարցով երկու երկրների ԱԳՆ-ները երկխոսություն են վարում։