ՌԴ ՊՆ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 42 անօդաչու թռչող սարք

Մանրամասներ
ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր փորձել է գրոհել Ռուսաստանի տարածքը 42 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերով։

«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձը խափանվել է։ ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են 42 անօդաչու թռչող սարք»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում։

«Ղրիմի օդային տարածքում ոչնչացվել է 9 անօդաչու թռչող սարք, 33-ը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել՝ չհասնելով թիրախին»,- հայտնել են նախարարությունից։