Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 52-ի

Մանրամասներ

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքում Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո 52 մարդ դիմել է բժշկական օգնության համար, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր 38 տուժածի մասին։

Նա հայտարարել է, որ անօդաչու սարքի հարձակման վարկածը չի հաստատվել։ Պաշտոնյայի խոսքով՝ փլատակների մաքրումը կտևի առնվազն 12 ժամ, գրում է kommersant.ru-ն։

«Անօդաչու թռչող սարքի վերաբերյալ վարկածն առայժմ օպերատիվ ծառայությունների կողմից հաստատված չէ», -ասել է Վորոբյովը։

Քաղաքում դադարեցվել է տաք ջրի մատակարարումը։ Պայթյունը վնասել է մոտակայքում գտնվող մոտ 20 բազմաբնակարան շենք։ Ավերված ու վնասված շենքերը խոստանում են վերականգնել իշխանությունների միջոցներով։