Բայդենի որդին հրաժարվել է ընդունել մեղադրանքները

Մանրամասներ

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել հարկային հանցագործությունների մեջ դատախազների հետ գործարքի փլուզումից հետո։

Դատավոր Մարիելեն Նորեյկան մտահոգություն է հայտնել համաձայնագրի պայմանների վերաբերյալ և կասեցրել այն։

Նիստի ընթացքում փաստաբանների և դատավորի միջև քննարկում է տեղի ունեցել այն մասին, թե արդյոք համաձայնագիրը պաշտպանություն է ապահովում ապագա մեղադրանքներից։

Դրանից հետո Բայդենն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչի հարկային հանցագործությունների համար առանց գործարքի, որով կխուսափի զենք պահելու մեղադրանքով քրեական հետապնդումից։