ԱՄՆ-ում կրկին չի հաստատվել 2019 թվականի բյուջեն

Օրենսդիր մարմնի երկու պալատները կրկին կհավաքվեն միայն դեկտեմբերի 31-ին

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հինգշաբթի կրկին նիստ են գումարել, սակայն կրկին քայլեր չեն ձեռնարկել դաշնային կառավարության աշխատանքի մասնակի ընդհատմանը, այսպես կոչված Shutdown-ին վերջ տալու համար: Երկրի օրենսդիր մարմնի երկու պալատները կրկին կհավաքվեն միայն դեկտեմբերի 31-ին:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Միք Մալվեյնին, որը ժամանակավորապես իրականացնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի ընդհատումը կարող է ձգվել մինչև հունվարի 3-ը` Կոնգրեսի նոր նստաշրջանի բացումը:

Ամերիկացի օրենսդիրները մինչ այժմ չեն հաստատել երկրի` 2019թ. ֆինանսական տարվա բյուջեն, ինչի գլխավոր պատճառը դեմոկրատների ու հանրապետականների միջև տարաձայնություններն են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հարցում: