ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը կանդրադառնա Ուկրաինայի անդամակցության թեմային․ ԱՄՆ ներկայացուցիչ

Մանրամասներ

Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը կանդրադառնա դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: Այս մասին հայտնել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։

«Ամփոփիչ պաշտոնական հայտարարության մեջ կարտացոլվի դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտման մեր գնահատականը», – ասել Է Սմիթը ճեպազրույցի ընթացքում:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աշխատել մի ձևակերպման վրա, որը չի լինի այն, ինչ ասվում էր 2008 թվականին:

Սմիթը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը Կիևի և ՆԱՏՕ-ի հետ քննարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: Բացի այդ, նա հայտարարել Է ՆԱՏՕ-ի երկրների հայտարարությունը Ուկրաինային նոր երկարաժամկետ օգնություն հատկացնելու մասին։