Մարտունիում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա

Մանրամասներ

Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պարույր Սևակի փողոցում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ հենասյունն ընկել է շտապօգնության Ford մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) վրա:

Փրկարարները ուղղել են հենասյունը. ավտոմեքենան շարունակել է ընթացքը։