Հակահարձակումը կսկսվի առաջիկայում. Ուկրաինայի զինված ուժեր

Մանրամասներ

Ուկրաինայի զինված ուժերն ունեն հակահարձակման համար անհրաժեշտ նվազագույն սպառազինություն, հակահարձակումը կսկսվի առաջիկայում։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք արդեն ունենք անհրաժեշտ նվազագույն սպառազինություն։ Կարող եմ միայն ասել, որ հակահարձակումը կսկսվի առաջիկայում»,- ասել է Բուդանովը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ գործողությունների հաջող շարունակման համար ուկրաինական բանակին դեռևս անհրաժեշտ է զենքի, կործանիչների և զինամթերքի լուրջ պաշար։

«Մեզ ավելի շատ զենք է պետք», - հավելել է նա:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը «պատրաստ է օգնել» իր երկրին։