Առնվազն մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով։ Այս մասին սոցցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուս ահաբեկիչները եւս մեկ անգամ հաստատում են մարդկության եւ ազնվության դեմ պայքարողների կարգավիճակը։ Հրթիռային հարձակում Դնեպր քաղաքի պոլիկլինիկայի վրա: Այս պահի դրությամբ կա մեկ զոհ, 15 վիրավոր։ Վիրավորներին փրկելու և ռմբակոծության արդյունքները վերացնելու գործողությունները շարունակվում են»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը տեսանյութ է հրապարակում, որտեղ երևում են ավերված շենքերը։ Զելենսկու խոսքով՝ փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է երկու շենքում և ընդհանուր առմամբ ընդգրկել 500 քմ տարածք։ Փրկարարները փորձում են տեղայնացնել հրդեհը։
0Comments