Ադրբեջանը դարձել է 2-րդ երկիրը, որն Իսրայելից ամենաշատ զենքն է գնել. Զեկույց

Մանրամասներ

Ադրբեջանը 2018-2020 թվականներին դարձել է երկրորդ երկիրը, որտեղ Իսրայելն ամենաշատ սպառազինությունն է արտահանել։

Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Նշվում է, որ նշված ժամանակահատվածում իսրայելական սպառազինության արտահանման 9,1%-ը բաժին է ընկել Ադրբեջանին։

2018-2022 թվականներին Իսրայելից ամենաշատ սպառազինությունը ներմուծել է Հնդկաստանը։

Զենքի ներմուծումը Հնդկաստան կազմել է Իսրայելի զենքի ընդհանուր արտահանման 37%-ը։