Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

Մանրամասներ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող  մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Ժան Դուդայի հետ:

Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը հավաքած 3 միավորով: 2,5 միավոր ունեն Ուեսլի Սոն և Գեկուշը:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին: