Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացու հետ

Վաղը կկայանա  երկրորդ հանդիպումը, եթե այն նույնպես  խաղաղ արդյունքով ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ բրեյքում

Խանտի-Մանսիյսկում այսօր անցկացվում են շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լևոն Արոնյանն արդեն ավարտել է պարտիան Քուանգ Լիեմ Լիի հետ:

Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով, գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Վաղը կկայանա  երկրորդ հանդիպումը, եթե այն նույնպես  խաղաղ արդյունքով ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ բրեյքում:

Այս զույգի հաղթողը կմրցի Վաշյե-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողի հետ: