Շախմատի ԱԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը

Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին ու Հնդկաստանին

Աստանայում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվել է Չինաստանի թիմին՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:

Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին ու Հնդկաստանին: 5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը: