Նոր աղմկահարույց պաշտոնանկություններ Ուկրաինայի իշխող վերնախավում

Մանրամասներ

Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել մի շարք փոխնախարարների, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Նրա խոսքով՝ իրենց պաշտոնները կորցրել են պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, սոցիալական քաղաքականության փոխնախարար Վիտալի Մուզիչենկոն, ինչպես նաև համայնքների և տարածքների զարգացման նախարարի երկու փոխնախարարներ՝ Իվան Լուկերյան և Վյաչեսլավ Նեպոգոդան։

Բացի այդ, հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է հինգ շրջանային վարչակազմերի ղեկավարներին՝ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյին, Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխին, Կիևի շրջանի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային, Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, Խերսոնի շրջանի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչին։