Խորհրդարանի պատգամավորներն ընդդիմության նախաձեռնությամբ անվստահություն են հայտնել կառավարությանը 

Մանրամասներ

Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) պատգամավորները ընդդիմության նախաձեռնությամբ անվստահություն են հայտնել վարչապետ Էդուարդ Հեգերի կառավարությանը, այս որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 150 անդամներից 78-ը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու հիմնական պատճառն, ըստ ընդդիմության, տնտեսական, մասնավորապես էներգետիկ ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քաոսային և անհաջող գործողություններն էին։