Պայթյուններ Ռուսաստանի Բրյանսկի մարզում

Մանրամասներ
ա

Ռուսական տելեգրամ ալիքները, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնում են Բրյանսկի մարզի սահմանամերձ երկու բնակավայրերում պայթյունների մասին՝ Կլինցի քաղաքում և Կլիմովո գյուղում, գրում է BBC-ն

Հաղորդվում է, որ Կլինցի քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, ենթադրաբար զորամասի տարածքում։ Այս քաղաքը գտնվում է Ուկրաինայի Չեռնիգովի մարզի հետ սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա, և, ըստ բաց աղբյուրների տվյալների, այնտեղ տեղակայված է մոտոհրաձգային գունդ։

Ուկրաինայի սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Կլիմովի գյուղի մասին էլ ավելի քիչ տեղեկություն կա՝ գրում են պայթյունների և, ենթադրաբար, հրդեհի մասին։ Այնտեղ կա ռազմական օդանավակայան։

Երկուշաբթի երեկոյան ուկրաինական զինուժը պայթեցրել է օկուպացված Մելիտոպոլ քաղաքի կամուրջներից մեկը (լուսանկարում), որով տեղի է ունենում ռուսական զորքի մատակարարումը։