Բայդենի բժշկական զննության արդյունքները կհրապարակվեն. ԱՄՆ նախագահը դարձավ 80 տարեկան

Մանրամասներ

Շուտով կիրականացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջության տարեկան գնահատումը և արդյունքները կհրապարակվեն, բայց առայժմ բժիշկն ասում է, որ նախագահի առողջական վիճակը լավ է, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը։

«Նախագահի առողջական վիճակը լավ է, նա ակտիվ կենսակերպ է վարում, այս մասին ինձ հետ կիսվեց բժիշկը: Մեկ ամսվա ընթացքում վերջնական գնահատականը կտան, արդյունքները կհրապարակվեն, ինչպես անցյալ տարի»,- ասել է Ժան-Պիերը։

Բայդենն անցյալ կիրակի դարձավ 80 տարեկան։ Ժան-Պիերը չի հստակեցրել, թե արդյոք բժշկական զեկույցը կհրապարակվի նախքան Բայդենի հայտարարելը 2024 թվականի նախընտրական քարոզարշավի պլանների մասին: