Պուտինն ու Բայդենը դեկտեմբերին վիրտուալ զրույց կանցկացնեն

Մանրամասներ

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա օգնականները պատրաստվում են այս տարվա դեկտեմբերին ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիրտուալ զրույցին։ Այդ մասին հայտնում է The Washington Post  թերթը։

Նշվում է, որ ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բերնսը նոյեմբերի սկզբին Մոսկվա կատարած այցի ժամանակ քննարկել է հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։

Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը դիտարկում է ռուս զինվորականների ներխուժումը ռուսական տարածք զսպելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիևին և պատժամիջոցների սահմանումը։

«Քննարկումներն ընթանում են այն ժամանակ, երբ նախագահ Բայդենն ու նրա օգնականները պատրաստվում են հաջորդ ամիս Պուտինի հետ վիրտուալ զրույցին»,–գրում է թերթը։