Բանակցությունների համար կա մեկ պայման՝ Ռուսաստանը պետք է լքի բոլոր օկուպացված տարածքները. Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար

Մանրամասներ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի հետ զրույցում ասել է, որ ուկրաինացի զինվորականները չեն ընդունի ոչ մի փոխզիջում Ռուսաստանի հետ, մինչեւ նրա կողմից օկուպացված տարածքի լիակատար ազատագրումը։

«Ես վստահեցրել եմ, որ մենք կպայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ բավարար ուժ ունենք: Մեր նպատակն է ազատագրել ուկրաինական ողջ հողը ռուսական օկուպացիայից: Մենք ոչ մի դեպքում կանգ չենք առնելու այս ճանապարհին: Ուկրաինացի զինվորականները չեն ընդունի որևէ բանակցություն, համաձայնագիր կամ փոխզիջումային լուծումներ: Բանակցությունների համար կա մեկ պայման՝ Ռուսաստանը պետք է լքի բոլոր օկուպացված տարածքները», ասել է Զալուժնին։