Բայդենը դեռևս մտադիր չէ խոսել Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովում

Մանրամասներ
ա

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը առայժմ մտադիր չէ նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովում  հանդիպել Պուտինի հետ։

Կգնա՞ արդյոք Պուտինը այս գագաթնաժողովին, դեռ հայտնի չէ։ Նրան հրավիրել է Ինդոնեզիայի նախագահը, սակայն ինքը՝ Պուտինը դեռ չի հաստատել, որ մտադիր է գնալ։ Ընդամենը երկու օր առաջ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ գագաթնաժողովում ռուսական ներկայացուցչության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հոկտեմբերի 14-ին խոսել է ինքը՝ Պուտինը։