ԵԱՀԿ-ն խումբ կուղարկի Հայաստան սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման համար

Մանրամասներ
ա

ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-21-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ։ «Այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է` ԵԱՀԿ մանդատի ու փորձի հիման վրա` կառույցի համապարփակ անվտանգության կոնցեպցիայի շրջանակներում։ ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ ու տեղում խորհրդատվություն կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ», – ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում։